Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են
09.06.2017 | 15:00

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ հասնելով 45,65 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,01 տոկոսով՝ հասնելով 47,86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 6113

Մեկնաբանություններ